08.04.2025|
16:20
Մեր կյանքում օգտագործվող այս եզրույթները որոշ առումով սահմանափակված են իրենց հոգևոր հիմքից կտրված լինելու պատճառով, իսկ հեքիաթներում ներկայացված են խորքային հիմքով և արքետիպային որակով։ Այն թյուր կարծիքը, թե չարերը միավորվում են, իսկ բարիները՝ ոչ, կեղծ է և անհիմն։ Նախ՝ եթե չարը միանում է չարին, դրանից միայն չարությունն է ավելանում, իսկ չարի ավելցուկը նոր պառակտման ու նոր չարիքների է հանգեցնում։ Ուստի նրանց միավորումը, հենց այդ հիմքի վերջավոր ու կործանարար լինելու պատճառով, վաղ թե ուշ քանդվելու է և իսպառ վերանալու։ Քանզի չարը, ինքնահռչակ լինելով, նաև ինքնակործան է։